ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը չկարողացավ լուծել ԵՊՀ արհմիության հետ կոլեկտիվ պայմանագիրը»

«ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը չկարողացավ լուծել ԵՊՀ արհմիության հետ կոլեկտիվ պայմանագիրը»
29.11.2019 | 03:22

Բու­հա­կան աշ­խա­տող­նե­րի մաս­նա­գի­տա­կան, սո­ցիալ-տն­տե­սա­կան և աշ­խա­տան­քա­յին ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան գոր­ծում անհ­նար է ան­տե­սել արհ­միու­թյուն­նե­րի դե­րը, ո­րը բու­հե­րի ռեկ­տո­րատ-ար­հես­տակ­ցա­կան կազ­մա­կեր­պու­թյուն փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րում միակ սո­ցիա­լա­կան գոր­ծըն­կերն է: Բու­հե­րի աշ­խա­տող­նե­րի ար­հես­տակ­ցա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի խն­դիր­նե­րի, արհ­միու­թյան ան­դամ­նե­րի աշ­խա­տան­քա­յին ի­րա­վունք­նե­րի, սո­ցիա­լա­կան հար­ցե­րի շուրջ «Ի­րա­տե­սը» զրու­ցում է ԵՊՀ-ի ար­հես­տակ­ցա­կան կազ­մա­կեր­պու­թյան և բու­հե­րի ար­հես­տակ­ցա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ճյու­ղա­յին հան­րա­պե­տա­կան միու­թյան նա­խա­գահ ԱՐ­ՄԵՆ Ա­ՎԵ­ՏԻ­ՍՅԱ­ՆԻ հետ:

-Պա­րոն Ա­վե­տի­սյան, նկա­տի ու­նե­նա­լով այն, որ ար­հես­տակ­ցա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը աշ­խա­տող­նե­րին միա­վո­րում է օ­րեն­քով սահ­ման­ված կար­գով և ա­զատ կամ­քի դրսևոր­մամբ, այ­սօր բու­հե­րի աշ­խա­տող­նե­րի քա­նի՞ տո­կոսն է ան­դա­մակ­ցում արհ­միու­թյուն­նե­րին:
-Թվա­յին հս­տակ տվյալ­ներ ներ­կա­յաց­նել չեմ կա­րող, քա­նի որ այդ թի­վը տա­տան­վող է, հա­րա­փո­փոխ, ցան­կա­ցած պա­հի ցան­կա­ցած մե­կը կա­րող է դա­դա­րեց­նել ան­դա­մակ­ցու­թյու­նը և դուրս գալ, արհ­միու­թյան շար­քե­րը կա­րող է հա­մալր­վել նոր աշ­խա­տող­նե­րով: Այդ հո­սու­նու­թյու­նը նկա­տի ու­նե­նա­լով, այ­նու­հան­դերձ կա­րող եմ վս­տա­հեց­նել, որ բու­հե­րի աշ­խա­տող­նե­րի 90 տո­կո­սից ա­վե­լին ան­դա­մակ­ցում է ի­րենց բու­հի արհ­միու­թե­նա­կան կազ­մա­կեր­պու­թյա­նը:
-Ար­հես­տակ­ցա­կան կազ­մա­կեր­պու­թյան գոր­ծու­նեու­թյան ար­դյու­նա­վե­տու­թյու­նը, հետևա­բար աշ­խա­տող­նե­րի շա­հե­րի պաշտ­պա­նու­թյու­նը հիմ­նա­կա­նում պայ­մա­նա­վոր­ված են ան­հա­տա­կան և, հատ­կա­պես, կո­լեկ­տիվ պայ­մա­նագ­րե­րի բո­վան­դա­կու­թյամբ, ո­րոնք գոր­ծա­տու-արհ­միու­թյուն փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րում աշ­խա­տան­քի և դրա հետ կապ­ված այլ սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րին հնա­րա­վոր լու­ծում տա­լու լա­վա­գույն մի­ջոց են: Սա­կայն հայտ­նի է, որ ԵՊՀ ռեկ­տո­րի պաշ­տո­նա­կա­տա­րը ցան­կա­նում է խզել ԵՊՀ արհ­միու­թյան հետ կո­լեկ­տիվ պայ­մա­նա­գի­րը: Կա՞ն դրա հա­մար հիմ­նա­վոր պատ­ճառ­ներ:
-Այս տար­վա հու­լի­սին ԵՊՀ-ի ռեկ­տո­րի պաշ­տո­նա­կա­տար Գե­ղամ Գևոր­գյա­նը մեզ գրու­թյուն ու­ղար­կեց, ո­րում նշ­ված էր, որ ցան­կա­նում է լու­ծել թվով 29 աշ­խա­տա­կից­նե­րի աշ­խա­տան­քա­յին պայ­մա­նա­գի­րը; Ի դեպ, ԵՊՀ-ի կո­լեկ­տիվ պայ­մա­նագ­րի հա­մա­ձայն ա­ռանց արհ­միու­թյան գրա­վոր նախ­նա­կան հա­մա­ձայ­նու­թյան գոր­ծա­տուն ի­րա­վունք չու­նի իր նա­խա­ձեռ­նու­թյամբ լու­ծե­լու աշ­խա­տան­քա­յին պայ­մա­նա­գի­րը: Մենք հայտ­նե­ցինք մեր ան­հա­մա­ձայ­նու­թյու­նը, ո­րին հա­ջոր­դեց ռեկ­տո­րի պաշ­տո­նա­կա­տա­րի վերջ­նագ­րի տես­քով հայ­տա­րա­րու­թյու­նը, ո­րում նշ­ված էր, որ պատ­րաստ­վում է խզե­լու կո­լեկ­տիվ պայ­մա­նա­գի­րը: Այ­սինքն՝ սա վերջ­նա­գիր է արհ­միու­թյա­նը, ո­րի ի­րա­վուն­քը գոր­ծա­տուն չու­նի, սա նշա­նա­կում է խո­չըն­դո­տել ար­հես­տակ­ցա­կան կազ­մա­կեր­պու­թյան աշ­խա­տանք­նե­րին։ Մենք երկ­րորդ գրու­թյա­նը նույն­կերպ պա­տաս­խա­նե­ցինք, որ մեր ո­րո­շու­մը վերջ­նա­կան է, մենք ան­հա­մա­ձայ­նու­թյուն ենք հայտ­նում, և ե­թե մեր ո­րոշ­ման հետ հա­մա­ձայն չեք, կա­րող եք վի­ճար­կել դա­տա­կան կար­գով, ո­րը թույլ է տա­լիս աշ­խա­տան­քա­յին օ­րենս­գիր­քը: Կարճ ժա­մա­նակ անց իր կող­մից ստա­ցած մեկ այլ գրու­թյամբ ռեկ­տո­րի պաշ­տո­նա­կա­տա­րը հայտ­նեց, որ նո­յեմ­բե­րի վեր­ջին պատ­րաստ­վում է խզե­լու կո­լեկ­տիվ պայ­մա­նա­գի­րը: Երբ մենք պա­հան­ջե­ցինք հիմ­նա­վո­րում, նա հայ­տա­րա­րեց, որ դա իր կա­մար­տա­հայ­տու­թյունն է, իր ցան­կու­թյու­նը: Բնա­կա­նա­բար մենք դի­մե­ցինք դա­տա­րան, որն էլ հայցն ըն­դու­նեց վա­րույթ և մինչ դա­տա­րա­նի վճի­ռը ար­գե­լեց ի­րա­կա­նաց­նել կո­լեկ­տիվ պայ­մա­նագ­րի խզ­ման որևէ գոր­ծո­ղու­թյուն: Ի պա­տաս­խան մեր քայ­լի ռեկ­տո­րի պաշ­տո­նա­կա­տա­րը դա­դա­րեց­րեց ան­դա­մավ­ճար­նե­րի փո­խան­ցու­մը: Մենք դար­ձյալ դի­մե­ցինք դա­տա­րան, ո­րը ռեկ­տո­րի պաշ­տո­նա­կա­տա­րին պար­տա­վո­րեց­րեց փո­խան­ցել օ­գոս­տոս-սեպ­տեմ­բեր-հոկ­տեմ­բեր ա­միս­նե­րի ան­դա­մավ­ճար­նե­րը: Այս պա­հին կո­լեկ­տիվ պայ­մա­նա­գի­րը խզ­ված չէ, իսկ ԵՊՀ-ի 29 աշ­խա­տող­նե­րը շա­րու­նա­կում են աշ­խա­տել: Սա Հա­յաս­տա­նի նո­րան­կախ պատ­մու­թյան մեջ դա­տա­կան նա­խա­դեպ էր, որ ար­հես­տակ­ցա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը որ­քան էլ տհաճ է, նման վեճ է ու­նե­նում գոր­ծա­տուի հետ, շատ ա­վե­լի լավ կլի­ներ, որ հար­ցը լուծ­վեր սո­ցիա­լա­կան գոր­ծըն­կե­րու­թյան մա­կար­դա­կով, չհաս­ներ դա­տա­րան: Ցա­վա­լին այն էր, որ այս դեպ­քե­րը ծա­վալ­վում էին ԵՊՀ-ի 100-ա­մյա­կի շե­մին, ու փո­խա­նակ մա­մուլն անդ­րա­դառ­նար այդ կարևոր ի­րա­դար­ձու­թյա­նը, լու­սա­բա­նում էր ԵՊՀ-ի ռեկ­տո­րի պաշ­տո­նա­կա­տար-արհ­միու­թյուն հա­կա­մար­տու­թյու­նը: Մենք կս­պա­սենք դա­տա­րա­նի վերջ­նա­կան վճ­ռի ըն­դուն­մա­նը, վս­տահ ենք, որ այդ դա­տում կհաղ­թենք, քա­նի որ մեր բո­լոր գոր­ծո­ղու­թյուն­նե­րը բխել են Աշ­խա­տան­քա­յին օ­րենս­գր­քի դրույթ­նե­րից, Ար­հես­տակ­ցա­կան միու­թյուն­նե­րի մա­սին օ­րեն­քից, ԵՊՀ-ի կո­լեկ­տիվ պայ­մա­նագ­րից, կա­նո­նադ­րու­թյու­նից, ԵՊՀ-ի ներ­քին ի­րա­վա­կան այլ ակ­տե­րից:
-Ի՞նչ ծրագ­րեր ու­նեք ա­ռա­ջի­կա­յում:
-Ծրագ­րե­րը բնա­կա­նա­բար շատ են: Նախ, բու­հե­րի ՃՀՄ-ն չու­նի պաշ­տո­նա­կան կայ­քէջ, բա­ցի այդ կա­նո­նադ­րու­թյու­նը վե­րա­փոխ­ման կա­րիք ու­նի։ Կար­ծում եմ, որ այն պետք է հա­մա­պա­տաս­խա­նեց­նենք օր­վա հրա­մա­յա­կա­նին, մենք պետք է ժա­մա­նա­կին հա­մըն­թաց կա­նո­նադ­րու­թյուն ու­նե­նանք, քա­նի որ 15-20 տա­րի ա­ռաջ ըն­դու­նած կա­նո­նադ­րու­թյամբ այ­սօր դժ­վար է աշ­խա­տել, հատ­կա­պես, որ այդ ըն­թաց­քում օ­րեն­սդ­րա­կան բազ­մա­թիվ փո­փո­խու­թյուն­ներ են կա­տար­վել թե՛ Աշ­խա­տան­քա­յին օ­րենս­գր­քում, թե՛ Ար­հես­տակ­ցա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի մա­սին օ­րեն­քում: Այդ նպա­տա­կով պետք է ստեղ­ծենք կա­նո­նադ­րա­կան, մշ­տա­կան գոր­ծող ի­րա­վա­կան հանձ­նա­ժո­ղով, ո­րը պետք է ու­սում­նա­սի­րի Կր­թու­թյան մա­սին օ­րեն­քը, Աշ­խա­տան­քա­յին օ­րենս­գիր­քը, Արհ­միու­թյուն­նե­րի մա­սին օ­րեն­քը, հան­դես գա ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րով: Այս պա­հին ար­հես­տակ­ցա­կան միու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ ու­նեմ մի քա­նի ա­ռա­ջար­կու­թյուն, հա­մոզ­ված եմ, որ այն ա­վե­լի կթեթևաց­նի և հա­վե­լյալ գոր­ծիք­ներ կըն­ձե­ռի ար­հես­տակ­ցա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի գոր­ծու­նեու­թյան հա­մար: Մենք շատ ա­վե­լի ակ­տիվ ենք լի­նե­լու, Հա­յաս­տա­նի արհ­միու­թյուն­նե­րի կոն­ֆե­դե­րա­ցիա­յի կազ­մում ընդգրկված ճյու­ղա­յին հան­րա­պե­տա­կան միու­թյուն­նե­րի ¥ՃՀՄ-նե­րի¤ շար­քում բու­հե­րի ար­հես­տակ­ցա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը պետք է լի­նի լո­կո­մո­տի­վը, այ­սինքն` հե­տաքր­քիր նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րը պետք է նաև այս­տե­ղից դուրս գան: Բու­հե­րի ՃՀՄ-ն այ­սու­հետ պետք է հան­դես գա լր­ջա­գույն ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րով, քա­նի որ մեր բու­հերն ու­նեն ի­րա­վա­բա­նա­կան, սո­ցիո­լո­գիա­յի ֆա­կուլ­տետ­ներ, ու­նեն աշ­խա­տան­քա­յին ի­րա­վուն­քի մաս­նա­գետ­ներ, այ­սինքն` հե­տաքր­քիր ա­ռա­ջարկ­նե­րը պետք է մե­զա­նից դուրս գան, քն­նարկ­վեն և տա­րած­վեն մյուս ՃՀՄ-նե­րի շր­ջա­նում: ՈՒս­տի մենք ու­զում ենք մեզ վրա վերց­նել նման պար­տա­վո­րու­թյուն, ճիշտ է, որևէ մե­կը մեզ չի պար­տադ­րում, սա­կայն մենք ստանձ­նում ենք այդ պար­տա­վո­րու­թյու­նը:
-ՈՒ­նե ՞ք աշ­խա­տան­քա­յին թիմ:
-Ի­հար­կե, թի­մում ընդգրկված են բո­լոր բու­հե­րի ար­հես­տակ­ցա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի նա­խա­գահ­նե­րը, ով­քեր հիա­նա­լի մաս­նա­գետ­ներ են, ա­ռողջ դա­տո­ղու­թյան տեր մար­դիկ, արհ­միու­թյան իս­կա­կան լի­դեր­ներ, ով­քեր ի­րենց ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րով կա­րող են նոր թափ հա­ղոր­դել բու­հե­րի ճյու­ղա­յին հան­րա­պե­տա­կան միու­թյան գոր­ծու­նեու­թյա­նը: Այ­լա­պես ներ­կա­յում գոր­ծող ար­հես­տակ­ցա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի մա­սին օ­րեն­քով նա­խա­տես­ված նվազ գոր­ծի­քա­կազ­մը բա­վա­րար չէ գոր­ծա­տուի մոտ պաշտ­պա­նե­լու աշ­խա­տո­ղի շա­հե­րը, որ­քան էլ ու­նե­նա ցան­կու­թյուն ու վճ­ռա­կա­նու­թյուն: Ի դեպ, մենք ա­ռա­ջար­կու­թյուն­ներ ու­նենք նաև «Բարձ­րա­գույն կր­թու­թյան և գի­տու­թյան մա­սին» ՀՀ օ­րեն­քի նա­խագ­ծի վե­րա­բե­րյալ, ո­րոնք կներ­կա­յաց­վեն հան­րա­յին քն­նար­կում­նե­րի ըն­թաց­քում: Արհ­միու­թյուն­նե­րը պետք է հա­մար­ձակ նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րով նպաս­տեն երկ­րի զար­գաց­մա­նը, վե­րա­փո­խեն հան­րու­թյան շր­ջա­նում արհ­միու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ մարդ­կանց պատ­կե­րա­ցում­նե­րը:
-Իսկ ինչ­պի­սի՞ն են այդ պատ­կե­րա­ցում­նե­րը:
-Այ­սօր մար­դիկ թյու­րըմ­բռ­նում ու­նեն արհ­միու­թյուն­նե­րի մա­սին: Այս մտայ­նու­թյամբ ես ԵՊՀ-ում ըն­տր­վել եմ արհ­կո­մի նա­խա­գահ, իսկ այն ժա­մա­նակ ար­հես­տակ­ցա­կան կազ­մա­կեր­պու­թյան աշ­խա­տա­կազ­մում ա­ռա­ջա­ցած տա­րի­քի մար­դիկ էին, բազ­մա­վաս­տակ, սա­կայն ժա­մա­նակ­ներն այլ էին, արհ­միու­թյուն­նե­րի մա­սին խոր­հր­դա­յին մտա­ծե­լա­կեր­պը դեռ պահ­պան­վում էր: Սա­կայն կա­րո­ղա­ցա մարդ­կանց բա­ցատ­րել, հաս­կաց­նել, որ ար­հես­տակ­ցա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը միայն ավ­տո­մե­քե­նա կամ ա­ռող­ջա­րա­նա­յին ու­ղե­գիր բա­ժա­նող չէ, որ այն աշ­խա­տող­նե­րի շա­հե­րի պաշտ­պանն է, որ ինչ­պես գու­մա­րով ձեր ա­ռող­ջու­թյունն եք ա­պա­հո­վագ­րում, այն­պես էլ ար­հես­տակ­ցա­կան կազ­մա­կեր­պու­թյան ան­դա­մավ­ճա­րով ձեր աշ­խա­տա­տեղն եք ա­պա­հո­վագ­րում, արհ­միու­թյու­նը ձեր աշ­խա­տա­տե­ղի պահ­պան­ման ե­րաշ­խա­վորն է, գոր­ծա­տուի մոտ ձեր սո­ցիա­լա­կան շա­հե­րի պաշտ­պա­նը: Ար­հես­տակ­ցա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նից ակն­կա­լել, որ ե­թե ան­դա­մավ­ճար ես մու­ծում, ա­պա նա պետք է քեզ գու­մար տա, ճիշտ չէ, այն քո շա­հե­րի պաշտ­պանն է: Հար­կա­վոր է փո­խել նման մտա­ծե­լա­կեր­պը, իսկ այն պետք է սկ­սել սերն­դա­փո­խու­թյու­նից: Ես հար­գում և խո­նարհ­վում եմ ա­ռա­ջա­ցած տա­րի­քի մարդ­կանց ա­ռաջ ի­րենց տա­րի­քի ու վաս­տա­կի հա­մար, սա­կայն նրանք էլ պետք է մտա­ծեն, որ սերն­դա­փո­խու­թյունն անհ­րա­ժեշտ է: Ե­թե ա­ռողջ սերն­դա­փո­խու­թյուն չե­ղավ, ու ե­թե սերն­դա­փո­խու­թյու­նը դու ինքդ չնա­խա­ձեռ­նե­ցիր, այդ ա­մե­նը այլ կերպ են նա­խա­ձեռ­նե­լու և շատ ա­վե­լի ցա­վոտ: Դրա հա­մար ցան­կա­ցած կազ­մա­կեր­պու­թյու­նում, դա լի­նի ար­հես­տակ­ցա­կան, թե մեկ այլ, սերն­դա­փո­խու­թյու­նը պար­տա­դիր է, ե­թե չես փոր­ձում ինքդ ե­րի­տա­սար­դաց­նել, կգան քեզ կե­րի­տա­սար­դաց­նեն:
-Ինչ­պե՞ս եք կազ­մա­կերպ­վում բու­հե­րի դա­սա­խո­սա­կան կազ­մի հան­գիս­տը: Ի դեպ, արհ­միու­թե­նա­կան կազ­մա­կեր­պու­թյան ջան­քե­րով գոր­ծում է նաև ա­ռող­ջա­պա­հու­թյան ա­պա­հո­վագ­րու­թյուն:
-ԵՊՀ-ի ար­հես­տակ­ցա­կան կազ­մա­կեր­պու­թյան սո­ցիա­լա­կան ծրագ­րով ա­նա­պա­հով աշ­խա­տա­կից­նե­րին ցու­ցա­բեր­վում է դրա­մա­կան ա­ջակ­ցու­թյուն, հան­գս­տի կազ­մա­կերպ­ման հա­մար տրա­մադր­վում են զեղ­չեր, անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում՝ ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյուն: 2010-ից մինչ օրս բազ­մա­թիվ աշ­խա­տող­ներ օգտ­վել են «Ծնն­դօգ­նու­թյուն հա­մալ­սա­րա­նա­կան­նե­րին» ծրագ­րից: Ար­հես­տակ­ցա­կան կազ­մա­կեր­պու­թյունն ի­րա­կա­նաց­նում է նաև «Անվ­ճար ի­րա­վա­բա­նա­կան օգ­նու­թյուն հա­մալ­սա­րա­նա­կան­նե­րին», «Մատ­չե­լի հան­գս­տի կազ­մա­կեր­պում հա­մալ­սա­րա­նա­կան­նե­րին», «Ներ­կա­յա­ցում­նե­րի անվ­ճար տոմ­սեր հա­մալ­սա­րա­նա­կան­նե­րին», «Դրա­մա­կան ա­ջակ­ցու­թյուն հա­մալ­սա­րա­նա­կան­նե­րին», «Բու­ժօգ­նու­թյուն հա­մալ­սա­րա­նա­կան­նե­րին», «Ծաղ­կա­ձո­րի ու­ղե­գիր նո­րապ­սակ հա­մալ­սա­րա­նա­կան­նե­րին», «Մատ­չե­լի հան­գս­տի կազ­մա­կեր­պում հա­մալ­սա­րա­նա­կան­նե­րին» և նմա­նա­տիպ այլ ծրագ­րեր: Ինչ վե­րա­բե­րում է ա­ռող­ջու­թյան ա­պա­հո­վագ­րու­թյա­նը, ա­սեմ, որ այն, ի­րոք, ե­ղել է մեր կազ­մա­կեր­պու­թյան ա­ռա­ջար­կը, որն էլ ի­րա­կա­նու­թյուն դար­ձավ 3 տա­րի ա­ռաջ ԵՊՀ ղե­կա­վա­րու­թյան կող­մից և մինչ օրս շա­րու­նակ­վում է: Կար­ծում եմ, որ ԵՊՀ-ի աշ­խա­տող­նե­րի ա­ռող­ջու­թյան պահ­պա­նու­մը ա­ռաջ­նա­յին է, պլա­նա­յին կամ ան­հե­տաձ­գե­լի վի­րա­հա­տու­թյուն­նե­րը կա­տար­վում են ա­պա­հո­վագ­րու­թյան հաշ­վին: Թեև ԵՊՀ-ի ար­հես­տակ­ցա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը սո­ցիա­լա­կան ծրագ­րեր սկ­սել է անց­կաց­նել 2006 թվա­կա­նից ի վեր, այ­նու­հան­դերձ դրանք ա­ծան­ցյալ են, քա­նի որ ար­հես­տակ­ցա­կան կազ­մա­կեր­պու­թյան գլ­խա­վոր և ա­մե­նա­կարևոր գոր­ծա­ռույ­թը գոր­ծա­տուի մոտ աշ­խա­տող­նե­րի սո­ցիա­լա­կան, մաս­նա­գի­տա­կան շա­հե­րի և ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյունն է:
Զրույ­ցը՝
Ա­նուշ ՆԵՐ­ՍԻ­ՍՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 30923

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ